News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փորձագետները տարբեր կերպ են գնահատում Մոսկվայում հունիսի 18-19-ին անցկացված Իրանի միջուկային հիմնախնդրի վերաբերյալ  «վեցյակի» երկօրյա բանակցությունների արդյունքները. մի մասի համար դրանք հաջողությամբ են ավարտվել, մյուսների համար` ոչ, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Հաջորդ հանդիպումը որոշվել է անցկացնել հուլիսի 3-ին Ստամբուլում: Հնչած բազմանշանակ հայտարարությունների ենթատեքստում կարելի էր կարդալ, որ ռուսական մայրաքաղաքում սառույցը ոչ միայն տեղից շարժվել է, այլեւ սկսել է հոսանքի ուղղությամբ շարժվել:

Մոսկովյան հանդիպման ընթացքում կողմերը անհամբեր նորությունների էին սպասում Մեքսիկայից, որտեղ կայանալու էր Պուտինի եւ Օբամայի հանդիպումը: Բարեբախտաբար Օբաման զերծ մնաց ռազմատենչ հայտարարություններից, եւ երկու նախագահներն էլ ընդհանուր հայտարարի եկան, որ հարկավոր է Իրանի հետ կառուցողական բանակցություններ սկսել, նշում է թերթը:

Այսպիսով, Մոսկվայում բանակցությունների մասնակիցներին հստակ հաղորդագրություն ուղարկվեց, որ հարկավոր է պայմանավորվել, այլ ոչ թե Իրանին սպառնալ ռմբակոծմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ