News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Միջին աշխատավարձը 2012 թ. մայիսին Հայաստանում 114.8 հազ. դրամ է, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ տարվա մայիսի համեմատ միջին աշխատավարձն աճել է 3.8%-ով, սակայն ապրիլի համեմատ առկա է 1.5% անկում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնաճը այս տարվա մայիսին 12-ամսյա կտրվածքով ընդամենը 0.5% է, ապա կարելի է փաստել, որ մարդկանց իրական եկամուտներն աճել են:

Պետական հատվածում միջին աշխատավարձը մայիսին 92.1 հազ դրամ է, իսկ մասնավոր հատվածում` 141.4 հազ. դրամ:

Տարեսկզբի համեմատ միջին աշխատավարձը Հայաստանում աճել է մոտ 2.8 հազ. դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ