News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ֆինանսական լրատվամիջոցներում ամենավտանգավոր 25 մարդկանց» վարկանիշային ցուցակը, որը կազմել է ամերիկյան Huffington Post հրատարակչությունը, առաջին տեղերն են զբաղեցրել ռուսական անգլալեզու Russia Today հեռուստաալիքի Keiser Report ծրագրի հաղորդավարներ Մաքս կայզերը եւ Սթեյսի Հերբերգը:

«Քանի դեռ մյուս հաղորդավարները լուրեր են հաղորդում Հունաստանի հուզումների մասին շքեղ հյուրանոցից, Մաքսն ու Սթեյսին թողարկումներ են վարում կենտրոնական հրապարակներից` թեեւ շրջապատի իրարանցմանը: Երբ այլ փորձագետներ բողոքում են օրենսդրության անկատարությունից, Մաքսն ու Սթեյսին պահանջում են գլխատել բանկերի կառավարիչներին: Ոչ ոք, բացի նրանցից, անկեղծությամբ եւ քաջությամբ չի խոսում մեր բոլորի` ամենաահավոր թալանների զոհերի անունից»,-գրում է հրատարակչությունը, որին մեջբերում է «gazeta.ru»-ն:

Ըստ Huffington Post-ի` Մաքս Կայզերը եւ Սթեյսի Հերբերգը «ահավոր բարդացնում են խոշոր ֆինանսական կառույցների եւ իշխող վերնախավի կյանքը»:

Russia Today-ի հաղորդավարները կարողացել են առաջ անցնել այնպիսի ֆինանսական հրատարակչությունների լրագրողներին, ինչպիսիք են Bloomberg-ը, CNN-ը եւ Reuters-ը: Առաջին անգամ Մաքս Կայզերը եւ Սթեյսի Հերբերգը Russia Today-ի եթեր են դուրս եկել 2009 թվականի սեպտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ