News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սերովում առեւանգված Ան-2 ինքնաթիռը չի հայտնաբերվել այն վայրում, որտեղ ենթադրում էին, որ այն ընկնել է: Հիշեցնենք, որ ավել վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ փրկարարները հայտնաբերել են Սվերդլովի մարզի ջրամբարներից մեկում յուղի մեծ հետք, որը կարող էր լինել վայր ընկած ինքնաթիռինը: Փրկարարները զննել են ջրամբարը, սակայն ոչինչ չեն գտել:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Սվերդլովի շրջանում օդաչուն ընկերների եւ օդանավակայանի պահակի հետ առեւանգել են Ան-2 օդանավը հենց կայանատեղից: Միջադեպը տեղի էր ունեցել հունիսի 11-ին:

Նախնական տեղեկատվությամբ` օդաչու Հաթիփ Կասատովը աշխատավայր է բերել ընկերներին: Խումբը հարբել է եւ որոշել են օդանավ քշել: Առանց որեւէ թույլտվության օդաչուն ընկերներին նստեցրել է օդանավ Ան-2-ը, գործի դրել շարժիչը եւ թռել:

Ավելի ուշ հաղորդվել էր, որ գողացված օդանավում է գտնվել քաղաքային անվտանգ ճանապարհային երթեւեկության  պետական տեսչության պետ Դմիտրի Ուշակովը: Ուղեւորների թվում նաեւ տեսչության երեք այլ աշխատակիցներ են եղել:

Նախօրեին հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը հաղորդել էր որոշ մանրամասներ: Պարզվում է, որ «կուկուրուզնիկը» գրեթե ամեն օր օգտագործվել է առեւտրային նպատակներով, այդ պատճառով առանց թույլտվության թռիչքը ոչ ոքի չի զարմացրել: Օդաչուն ոչ քարտեզ է վերցրել, ոչ նավիգատոր` կառավարման համար ունենալով միայն կողմնացույց:

Պարզվել է, որ օդանավով թռիչքների ծառայության մատուցումը պարբերաբար կրկնվել է եւ ունեցել է նախանշված գին` 4-5 հազար ռուբլի բոլորից միասին` մեկ թռիչքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ