News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Միջազգային գիտնականների խումբը հայտնաբերել է գեների ցանց, որոնք կարող են բարձրացնել ինտելեկտի ցուցանիշը (IQ):

Ինտելեկտը փոխանցվում է ժառանգաբար, ու, թեեւ հայտնի է նրա հետ կապված մոտ 20 գենետիկ հետեւություններ, նրանցից յուրաքանչյուրը փոխում է IQ ցուցանիշը ընդամենը 1 տոկոսով: Այդ տարօրինակությունից գլուխ հանելու համար, նյարդաբան Փոլ Թոմփսոնը Քալիֆորնիայի համալսարանից ու նրա գործընկերները 2009 թվականին հիմնադրեցին միջազգային ENIGMA Network կոնսորցիումը, որի շրջանակներում ուղեղի սքանավորումը համադրվում է գենետիկ տվյալների ուսումնասիրության հետ:

Հետազոտողները ներկայացրել են 472 ավստրալացու, այդ թվում 85 զույգ երկվորյակների, 100 զույց միաբջիջ, ինչպես նաեւ քույր եւ եղբայրների  գանգուղեղի պատկերի ուսումնասիրության արդյունքները: Ի հայտ են բերվել վեց գեների 24 հետեւություններ, որոնք կապված են ուղեղի հիմնական ուղիների ամբողջականության կառուցվածքի տարբերությունների հետ: «Խոսքը վերաբերում է նրան, թե որքանով արագ են նյարդային իմպուլսները ուղղորդվում դեպի ուղեղ: Եթե ուղիները վատ են մեկուսացված, ապա ուղեղր քիչ արդյունավետ է աշխատում եւ չի դիմադրոմ հիվանդություներին», - պարզաբանել է Թոմփսոնը, հայտնում է «Կոմյուլենտան»:

Այդ գեներից շատերն արդեն հայտնի են եղել, սակայն նրանց մեծ մասը չի կապվել ուղեղի ամբողջականության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ