News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումը` Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա չկազմելու մասին, պայմանավորված է վարչապետի պաշտոնն ստանալու նրա հաշվարկով: Այս մասին, այսօր` հունիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ըստ էության, «Բարգավաճ Հայաստան»-ը հանդես է գալիս ոչ թե ամբողջ իշխանության, այլ կառավարության, իսկ ավելի ճիշտ` վարչապետի անձի դեմ: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ինչպիսին էլ որ դրանք եղել են, «Բարգավաճ Հայաստան»-ը  ձեւավորել է խորհրդարանում իր մեծությամբ 2-դ խմբակցությունը եւ կարծում էր, որ կարող է հավակնել վարչապետի պաշտոնին: Սակայն դա տեղի չունեցավ եւ հենց դրանով էլ պայմանավորված էր «Բարգավաճ Հայաստան»-ի որոշումը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու մասին»,- հայտարարեց Մարտիրոսյանը:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, «Բարգավաճ Հայաստան»-ը չուզեց կիսել պատասխանատվությունը սոցիալ-տնտեսական իրավիճակի համար` չմասնակցելով որոշումների ընդունման գործընթացին:

«Բարգավաճ Հայաստանի» այժմյան դիրքորոշումը հաշվի առնելով, օրենքների նախագծերը կարող են դժվարությամբ  ընդունվել խորհրդարանում, հատկապես, եթե նրանք կրեն քաղաքական բաղադրիչ: Բավական է միայն 9 կոալիցիոն պատգամավորների բացակայություն, որպեսզի օրինագիծը չանցնի` քվորումի բացակայության պատճառով»,-նկատեց Ա. Մարտիրոսյանը:

Միաժամանակ նա ընդգծեց, որ նախագահական ընտրություններից հետո  իրավիճակը բոլորովին այլ կլինի: Հայաստանի կառավարության կազմը, ամենայն հավանականությամբ,  կփոխվի 2013 թ. նախագահական ընտրություններից հետո: «Այսպիսի կարծիքի համար տեղիք է տալիս Սերժ Սարգսյանի ելույթը կառավարության արտահերթ նիստում, որում նա  շոշափել է այդ հարցը:

Ի սկզբանե պարզ էր, որ նախագահը  որոշել է պահպանել ստատուս-քվոն եւ այդպես գնալ ընտրությունների»,-ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ