News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմել է, թե ինչ բեռ է եղել Alaed նավի վրա, որ ձերբակալվել էր Շոտլանդիայում, քանի որ բրիտանական ընկերությունը չեղյալ էր հայտարարել նրա ապահովագրությունը: «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում նա հաղորդել էր, որ ինքնաթիռում ՀՕՊ միջոցներ եւ վերանորոգված երեք ուղղաթիռներ են եղել Սիրիայի համար:

Ըստ Լավրովի, ՀՕՊ միջոցները կարելի է օգտագործել միայն արտաքին ագրեսիան հետ մղելու համար, այլ ոչ խաղաղ ցուցարարների դեմ պայքարելու:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը նշել էր, թե Alaed-ը կարող է հունիսի 23-ին վերադառնալ Մուրմանսկի նավահանգիստ, որտեղ Կյուրասաոյի դրոշը կփոխարինի ռուսականով` խնդիրներից խուսափելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Femco ընկերության Alaed նավը հունիսի 19-ին կանգնեցվել էր Շոտլանդիայի ափերի մոտ, քանի որ Standard Club ընկերությունը բրիտանական կառավարության պահանջով չեղյալ էր հայտարարել ապահովագրությունը:

The Daily Telegraph թերթի տվյալներով, Alaed-ի վրա եղել են Մի-25 ուղղաթիռներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ