News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դպրոցների 8-րդ դասարանների ավարտական քննություններին հայերին եւ հույներին որպես դավաճաններ ներկայացնող հարցաթերթիկի համար դոկտոր. Սերդար Քայան Թուրքիայի ազգային կրթության նախարարության դեմ դատական հայց է ներկայացրել։

Թուրքական Taraf-ի հետ զրույցում Սերդար Քայան նշել է, թե իր աղջկան քննության ժամանակ հայերին եւ հույներին դավաճաններ ներկայացնող հարց են տվել։ «Նման հարցն արդեն հանցանք է համարվում։ Աղջիկս այդ հարցին դրական է պատասխանել, ինչը նշանակում է, որ աղջկաս մեջ էլ են ներարկել այլատյացությունը»,-նշել է Քայան։

NEWS.am-ն ավելի վաղ ներկայացրել էր, որ հունիսի 9-ին տեղի ունեցած քննությանը, որին մասնակցել է 1 մլն 98 հազար 243 աշակերտ, հարցաթերթիկներից մեկում եղել է հետեւյալ հարցը. «Մուդրոսի զինադադարից հետո Ստամբուլի կառավարությունը ձայն չհանեց մեր հայրենիքի բռնազավթման դեմ։ Հարյուրավոր տարիներ թուրքերի հետ միասին, խաղաղության եւ անվտանգության մեջ ապրած որոշ հայեր եւ հույներ բռնազավթիչների հետ համագործակցեցին։ Այս իրավիճակի դեմ, թուրք ազգն ինչպիսի՞ արձագանք է տվել»։

Նշենք, որ այս տարվա հունվարին Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գտնվող հայկական Տատյան դպրոցում աշակերտներին քննության ժամանակ հաստատական ձեւով ներկայացրել են «հայերի կատարած դաժանությունները» արտահայտությունը եւ հարց ձեւակերպել դրանով։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ