News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Թալիբան» շարժման գրոհայինները, զինված հակատանկային նռնականետերով եւ հրազենով, լույս 22-ի գիշերը հարձակվել եւ գրավել են Քաբուլի հարեւանությամբ գտնվող Կարգա լճի ափին գտնվող Spozhmai հյուրանոցը։

Տասնյակ մարդիկ պատանդ են վերցվել։ Հաղորդվում է, որ կան նաեւ զոհեր։ Որոշ տվյալներով, ահաբեկիչներից մեկը գործի է դրել մահապարտի գոտին։

Աֆղանստանի անվտանգության աշխատակիցները այժմ իրականացնում են պատանդներին ազատագրելու գործողությունը։ Reuters-ի տվյալներով՝ արդեն հաջողվել է ազատել 18 մարդու: Ոստիկանությունը հայտնել է երկու ահաբեկչի մահվան մասին։

«Ռիա Նովոստիի» տվյալներով՝ թալիբներն արդեն ստանձնել են հյուրանոցի վրա հարձակման պատասխանատվությունը` մեղադրելով արտասահմանցիներին եւ հարուստ աֆղանցիներին հյուրանոցում «վայրի երեկույթներ» կազմակերպելու մեջ, որոնց արգելված են իսլամի կանոններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ