News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

New York City Art Gallery-ի պատկերասրահից առեւանգել են Սալվադոր Դալիի «Cartel de Don Juan Tenorio» կտավը:

Նկարն անհետանալու մասին  հայտնել է Մեդիսոն Ավենյուի պատկերասրահի սեփականատեր Ադամ Լինդեմանը:

Կտավը սրահից հանվել էր երրորդ հարկից` օրվա ամենածանրաբեռնված ժամին, թիկնապահի ներկայությամբ:

Երիտասարդը մոտեցել է նկարին եւ լուսանկարելու թույլտվություն խնդրել: Թիկնապահը մերժել է եւ ստիպված է եղել անմիջապես մոտենալ այլ այցելուի: Երիտասարդն օգտվել է առիթից, կտավը գցել պայուսակը եւ հեռացել հանցանքի վայրից, հաղորդում է Life News-ը:

Նկարի մոտավոր արժեքը 150 000 դոլար է։ Բոլոր սրահներում տեղադրված տեսախցիկներին հաջողվել է նկարել գողին հենց գողության պահին։ Այժմ ոստիկանությունն իրականացնում է գողի որոնման աշխատանքներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ