News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թալիբների կողմից Spozhmai հյուրանոցում  պատանդներ վերցնելիս զոհեր են եղել: Ինչպես աֆղանական ոստիկանությանը հղում անելով տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը, նվազագույնը 7 մարդ զոհվել է:

Ոստիկանության աղբյուրի խոսքով` թալիբների վերցրած պատանդներին ազատագրելու գործողությունը շարունակվում է, բայց այս պահին հայտնի է վեց խաղաղ քաղաքացիների եւ մեկ ոստիկանի մահվան մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ «Թալիբան» շարժման գրոհայինները, զինված հակատանկային նռնականետերով եւ հրազենով, լույս 22-ի գիշերը հարձակվել եւ գրավել են Քաբուլի հարեւանությամբ գտնվող Կարգա լճի ափին գտնվող   Spozhmai հյուրանոցը։

Տասնյակ մարդիկ պատանդ են վերցվել։ Հաղորդվում է, որ կան նաեւ զոհեր։ Որոշ տվյալներով, ահաբեկիչներից մեկը գործի է դրել մահապարտի գոտին։ Արդեն հաջողվել է ազատել 18 մարդու։ Ոստիկանությունը հայտնել է երկու ահաբեկչի մահվան մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ