News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել Կոտայքի մարզի Աբովյանի «Օջախ» ռեստորանի մոտ, բնակիչներին սպասարկող ԲՀԿ-ի անվճար ավտոբուսի վթարից 10 տուժածների ինքնությունը:

Ավեռլի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 21-ին «Օջախ» ռեստորանի մոտ ավտովթար էր տեղի ունեցել:

Երեւան–Աբովյան ավտոճանապարհին՝ «Օջախ» ռեստորանային համալիրի մոտ, դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Հոնդա Պասպորտ» մակնիշի 65 ՕՕ 558 համարանիշի եւ «ՊԱԶ» մակնիշի 242 ՕՕ 63 համարանիշի ավտոմեքենաները:

«Աբովյան» բժշկական կենտրոն են տեղափոխվել «Հոնդա Պասպորտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 27-ամյա Կարեն Աբրահամյանը, «ՊԱԶ-32054» մակնիշի ավտոբուսի վարորդը` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակից, 34-ամյա Սամվել Հակոբյանը եւ ուղեւորներ` Մայակովսկի գյուղի բնակիչներ` 37-ամյա Լուսինե Թորոսյանը եւ 58-ամյա Էմմա Մելիքյանը, Բալահովիտ գյուղի բնակիչ` 27-ամյա Անահիտ Միքայելյանը, Աբովյանի բնակիչներ` 50-ամյա Լուիզա Ղուկասյանը, 22-ամյա Վլադիմիր Փայտյանը, 7-ամյա Գոհար Խաչատրյանը, 37-ամյա Սամվել Համբարձումյանն ու 27-ամյա Ծաղիկ Կարապետյանը: 

Ըստ բժիշկների՝ Կ. Աբրահամյանի առողջական վիճակը ծանր է, Ս. Հակոբյանի, Վ. Փայտյանի, Լ. Թորոսյանի եւ Լ. Ղուկասյանի առողջական վիճակը` բավարար, իսկ Է. Մելքոնյանը, Ծ. Կարապետյանը, Ա. Միքայելյանը, Գ. Խաչատրյանն ու Ս. Համբարձումյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ