News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Ահաբեկիչների խումբն, այսօր` հունիսի 22-ին, հարձակում է գործել Սիրիայի հյուսիսում գտնվող Դարեթ Ազահ ավանի բնակիչների վրա` առեւանգելով եւ սպանելով 25 մարդու, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով սիրիական հեռուստատեսությունը:

SANA գործակալությունը հաղորդում է, որ ավազակները առեւանգել են տեղի բնակիչներին, հետո գնդակահարել ու այլանդակել մարմինները:

Միաժամանակ, տեղի իրավապաշտպանները հաղորդում են, որ սպանվածները ոչ թե խաղաղ բնակիչներ են եղել, այլ սիրիական կառավարամետ «Շաբիհ» զինված խմբավորման անդամներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ