News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը եւ Թուրքիան հանում են վիզային ռեժիմը: Նախօրեին Անկարան եւ Բրյուսելը Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ հետընդունման եւ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել վիզաները հանելու մասին, եւ հենց որ Անկարան այն վավերացնի, վիզային ռեժիմը կհանվի:

Ակնկալվում է, որ մի քանի օրից Եվրահանձնաժողովին կլիազորեն Թուրքիայի հետ բանակցություններ վարել  վիզային ռեժիմի վերացման մասին: Սակայն դա ամենուր չի արտացոլվի:

Մասնավորապես, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Սիրիայի, Լիբիայի եւ մի շարք այլ  երկրների քաղաքացիներ, որոնց համար ներկայումս վիզային ռեժիմ չի գործում, ստիպված կլինեն Թուրքիա ժամանել վիզաներով, քանի որ Անկարան կարող է սկսել երկրում եվրոպական միգրացիոն եւ սահմանային չափանիշների կիրառումը, գրում է 1news.az-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ