News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ահաբեկիչ Անդրես Բրեյվիկի փաստաբանները դիմել են Օսլոյի դատարան` խնդրելով մեղսունակ ճանաչել իրենց պաշտպանյալին  կամ հնարավորինս մեղմ դատավճիռ կայացնել:

Պաշտպան Գեյր Լիպեստադը եւս կոչ է արել Բրեյվիկին մեղսունակ ճանաչել եւ հոգեբուժարան հարկադիր բուժման չուղարկել:

Հիշեցնենք, մեղադրող կողմը հունիսի 21-ին միջնորդել է Բրեյվիկին անմեղսունակ ճանաչել եւ հոգեբուժարան ուղարկել:

Անդրես Բրեյվիկն ինքը, ով խոստովանել է 77 մարդու սպանությունը, պնդում է, որ հոգեբանորեն առողջ է եւ ահաբեկչությունները կազմակերպել է Եվրոպան բազմամշակութայնությունից եւ իսլամականացվելուց փրկելու համար, գրում է  «Ազատություն» ռադիոն:

Այսօր Նորվեգիայի ամենաաղմկոտ դատավարության վերջին օրն է: Դատավճիռը, ինչպես սպասվում է, կհրապարակվի օգոստոսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ