News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Պառլամենտական ընդդիմությունն այն աստիճանի արդյունավետ է աջակցում ՀՀԿ-ական մարտավարությանը, որ վերջինիս քարոզչությանը հնարավորություն է տալիս արդարացիորեն հպարտանալ, թե  ընտրությունների արդյունքում ստեղծվել է ժողովրդավարական պառլամենտ, որի մեծամասնությունը պարտավոր է իրականացնել ժողովրդի պատվիրանն, այն է՝ իրականացնել ՀՀԿ-ական նախընտրական ծրագիրը: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել  «Մարդու իրավունքներ-96» կուսակցության վարչությունը (նախագահ` Ռուբեն Թորոսյան):

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Անվիճելի է, որ սրա պատճառն իրենց «ընդդիմադիր» համարող ուժերի եւ, առաջին հերթին, «միասնական շտաբ» կոչվող խմբի, ընտրական եւ հետընտրական անգործությունն է աննախադեպ զանգվածային խախտումներով ընտրության պատճառների եւ հետեւանքների բացահայտման ուղղությամբ:

Միայն, ՀՀԿ-ական «հիանալի առաջնորդի» կողմից ՀՀ նախագահի լիազորությունների անթաքույց չարաշահումը, որն էական ազդեցություն ունեցավ ընտրության արդյունքների վրա, թվում էր, որ պետք է դառնար ընդդիմության հիմնական թիրախը ապօրինի ընտրության հետեւանքների վերացման գործում:

Ավաղ…«ընդդիմությունը» ակնհայտորեն բավարարվել է պառլամենտական իրեն բաժին հասած տեղերով կամ չգիտի ինչ անել: Ավելին, վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ «ընդդիմությունը» ներքաշվել է «ՀՀԿ-ԲՀԿ» թատրոնի գործընթացներին, որի վառ ապացույցն է վարչապետի անձի դեմ ուղղված ԲՀԿ-ական նախաձեռնության աջակցումը նրա կողմից:

Այդ իմաստով, առաջնահերթ դատապարտման է ենթակա իբր ՀԱԿ՝ նրա կենտրոնական գրասենյակի գործունեությունը, որը կրկնում կամ շարունակում է նույն անսկզբունքային գործունեությունն, ինչ որ 2008թ.-ի ՀՀ նախագահի ընտրությունից հետո, այսինքն, բացարձակ անուշադրության է մատնել ընտրական թեման:

Սա մեղմ ասած դավաճանություն է 2008թ.-ի հռչակած համաժողովրդական շարժմանը»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ