News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Lufthansa ավիաընկերությունը ներողություն է խնդրել հաճախորդներից, երբ Twitter-ի պաշտոնական էջը հեղեղել են հատուկ կանացի վարկային քարտերի սեքսիստական գովազդի համար:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, վկայակոչելով The Local-ը, դժգոհությունների պատճառ է դարձել հատուկ գովազդային ակցիան, որի շրջանակներում ընկերությունը տղամարդ հաճախորդներին նամակներ է ուղարկել` իբր նրանց սիրելիներից: Այն սկսվում էր «իմ սիրելիին» բառերով, պարունակում շուրթերի հետք եւ խնդրանք` աղջկա համար գնել «այս հրաշալի հատուկ վարկային քարտը»: Պատվերի դեպքում կանանց հրավիրում էին բացառիկ միջոցառումների, հատուկ նվերներ տալիս, նաեւ vogue ամսագրի երկամյա բաժանորդագրություն:

Քարտերի պատվերի համար ընկերությունը տղամարդկանց խոստացել է բոնուսային միավորներ նվիրել: Սկանդալի պատճառն այն է, որ կանայք չեն կարող նմանատիպ քարտ պատվիրել իրենց ամուսինների համար, եւ դա խտրականություն է դիտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ