News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Տեխաս նահանգում դատարանը 52-ամյա Ալեքսանդր Ղուկասյանին մեղավոր է ճանաչել Հյուսիսային Տեխասի ավտոլցակայաններից մեկում տասնյակ հազարավոր դեբետային եւ կրեդիտային քարտերի տվյալները գողանալու եւ դրանք հետագայում օգտագործելու մեջ:

Նա մեղադրվում է  կապի էլեկտրոնային միջոցների ապօրինի օգտագործման, կազմակերպված հանցավոր գործունեությանը մասնակցելու եւ խաբեությամբ նույնականացված տեղեկատվության օգտագործման մեջ:

Ղուկասյանն ունիվերսալ բանալի է ունեցել, որի միջոցով բացել է ընդհանուր տեսակի բենզինային պոմպերը եւ տեղադրել սարքը, որի միջոցով կարողացել է արտատպել քատերի համարներն ու անձնական նույնականացման համարները:

Ղուկասյանին սպասվում է մինչեւ 99 տարվա ազատազրկում:

Մյուս երկու մեղադրյալները` Արկադի Մինասյանն ու Արին Մեհրաբյանը սպասում են Հյուսթոնի դատրանի վճռին: Նրանց եւս նմանատիպ մեղադրանք է առաջադրված: Եւս երկու կասկածյալներ ազատության մեջ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ