News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Հայտնի ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները հեռանում է «Դոժդ» հեռուստաալիքի «ՊարֆյոնովՊոզներ» նախագծից: Այդ մասին հեռուստաալիքի եթերում անձամբ հայտնել է Պոզները: Պատճառ է հանդիսացել Առաջին ալիքի  ղեկավարության կողմից լրագրողին առաջադրած  պայմանը:

«Հավանաբար, սեպտեմբերին մենք չենք շարունակի: Առաջին ալիքի ղեկավարությունն ինձ պայման է առաջադրել, եւ ես  ընտրել եմ Առաջին ալիքը», - եթերում հայտարարել է Վլադիմիր Պոզները: Ավելի ուշ Պոզների  ասածը հայտնվել է «Դոժդ» հեռուստաալիքի թվիթերում: Ալիքի ղեկավարությունից պաշտոնական մեկնաբանություն չի հետեւել:

Հեռուստանախագիծը, որի հիմքում երկրի հասարակաքաղաքական կյանքի քննարկումն էր, գոյատեւեց երկու ամսից ոչ ավելի: Հիշեցնենք, որ նախապես նման նախագծի գաղափարը Առաջին ալիքում ծագել էր  դեռեւս 2004 թվականին` «Նամեդնի» ծրագրի փակվելուց հետո: Սակայն այն ժամանակ  նախագիծը չի իրագործվել, ըստ  «Կոմերսանտի»` այդ գաղափարը հավանություն չի ստացել Կրեմլում: 

Ըստ Պոզների` Առաջին ալիքի ղեկավարությունը հղում է անում միջազգային պրակտիկային, որի դեպքում մի քանի ալիքներում աշխատելը չի ողջունվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ