News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Այսօր` հունիսի 25-ին, Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ փուլը, որն իր աշխատանքները կշարունակի մինչեւ հունիսի 29-ը:

Հայաստանի պատվիրակությունն արդեն մեկնել է Ստրասբուրգ: Այս նստաշրջանում Հայաստանին վերաբերող հարցեր չեն քննարկվելու:

Նշենք, որ ԵԽԽՎ այս նստաշրջանին Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի իր հին` 4-րդ գումարման խորհրդարանի կազմով: Մասնավորապես, խորհրդարանական պատվիրակության ղեկավարն է Դավիթ Հարությունյանը, կազմում են` Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը եւ Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ճիշտ կլինի, եթե ԵԵԽՎում հայկական պատվիրակության նոր կազմ ձեւավորվի, որն էլ մասնակցի հունիսի 25-29-ին կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին, ինչին Դավիթ Հարությունյանն արձագանքել էր, որ ըստ օրենսդրության հին կազմը դեռ 6 ամիս կարող է գործել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ