News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

«Հարսնաքարի» դեպքը եւ նմանատիպ նախորդ մյուս դեպքերն, իհարկե, դատապարտելի են: Այս մասին, այսօր` հունիսի 25-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը:

Նրա խոսքով, մենք ասում ենք, որ Եվրոպայից ենք, բայց մի քանի բաժակից հետո իրար ծեծում ենք: «Անվտանգության աշխատակցի պատականությունը ծեծելը չէ, պետք է հանգստացնեն: Նորից եմ ասում, տեղի ունեցածը մշակույթի բացակայությունից է գալիս: Տեսեք Հայաստանում ինչքան ռեստորան կա: Պատկերացրեք, որ ամեն օր նման բան լիներ»,- ավելացրեց Ռազմիկ Զոհրաբյանը:

Արձագանքելով իրավապաշտպան Արթուր Սաքունցի այն առաջարկին, որ պետք է դրվի Ռուբեն Հայրապետյանի մանդատի հարցը, նա ասաց, որ Ռուբեն Հայրապետյանը միայն սեփականատեր է եւ պատասխան պետք է տա այն անձը, ով խախտել է կարգը: Ռազմիկ Զոհրաբյանը նաեւ նշեց, որ ինչպես կարդացել է մամուլից, բժիշկները խմած են եղել: «Մարդիկ կան, որ իրենց տիրապետել են, մարդիկ կան` ոչ»,-ասաց նա:

Լրագրողի հարցին, թե եթե Ռուբեն Հայրապետյանը կանաչ լույս տված չլիներ, իր անվտանգության աշխատակիցները նման քայլի չէին դիմի, Ռազմիկ Զոհրաբյանն առաջարկեց «եթե»-ներով չխոսել:

Ինչ վերաբերում է Վարդգես Գասպարի դեպքին, երբ բողոքի ակցիայի ժամանակ մեկ այլ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խլել էր Գասպարիի ձեռքի պաստառը, իսկ գործարարին ուղեկցողը գետին էր տապալել ընդդիմադիր ակտիվիստին, Ռազմիկ Զոհրաբյանն ասաց, որ Վարդգես Գասպարինն ասում էր «ՀՀԿ-ական բանդիտը», ինչը նշանակում է, որ նաեւ իրեն է ասում:

Լրագրողի մեկ այլ հարցի, թե գոնե մեկ տոկոս մեղավորություն ունի՞ Ռուբեն Հայրապետյանը, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց, որ ամբողջ հասարակությունն է մեղավոր, այդ թվում նաեւ Ռուբեն Հայրապետյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

Տպել
Ամենաշատ