News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 24-ին, ժամը 11:57-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար եւ կան տուժածներ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 21 ՏՏ 853 համարանիշի եւ «Շկոդա» մակնիշի 025 LL 63 համարանիշի ավտոմեքենաները:

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր` 79-ամյա Անուշավան Հակոբյանի դին,  ինչպես նաեւ տարբեր մարմնական վնասվածքներ ստացած վարորդ` 50-ամյա Գնել եւ ուղեւոր` 75-ամյա Սեդա Հակոբյաններին: Վերջիններս տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 38-ամյա Արտակ եւ ուղեւոր` 6-ամյա Արման Գեւորգյանները տեղափոխվել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկների գնահատմամբ` Գ. Հակոբյանի առողջական վիճակը բավարար է, Ս. Հակոբյանինը՝ ծանր, Արման Գեւորգյանինը՝ միջին ծանրության, իսկ Արտակ Գեւորգյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ