News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, ցանկության դեպքում, կարող են միավորվել եւ համագործակցել, սակայն ընդդիմությանը խանգարում են արհեստական հարցերը: Այդ մասին, այսօր` հունիսի 25-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին դուր չեկավ իր ելույթը, որում նշել էր, թե երկրում ձեւավորված իրավիճակում, երկրի կոռումպացվածության մեջ մեղավոր են վերջին 22 տարվա բոլոր կառավարությունները: «Նրանք նեղանում են, քանի որ ժամանակին իշխանություն են եղել, իսկ այժմ ընդդիմություն են: ՀՀՇ-ն հայտարարում է, թե երկրում ամեն ինչ լավ էր մինչեւ 1998թ., ապա սկսվեց երկրի անկումը: Հանրապետականը հայտարարում է, որ մինչեւ 1998թ. երկրում աղետալի վիճակ էր, եւ իրավիճակը կարգավորվել է իրենց կառավարկան ժամանակ»,-ասել է նա:

Հակոբյանը նկատել է, որ ընդունելով սխալները հնարավոր է գտնել խնդիրների լուծումը եւ ընդդիմադիր ուժերի միջեւ համագործակցության ուղիները: «Պետք է գնալ սխալների ընդունման ճանապարհով: Քաղաքական գործիչներն ու ուժերը սխալվելու իրավունք ունեն, սակայն պետք է իրենց մեջ ուժ գտնեն ընդունել դրանք եւ համագործակցություն սկսել: Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը կարող են համագործակցել, քանի որ բազմաթիվ լուրջ գործիչներ կան: Հակառակ դեպքում դա կնմանվի ռեւանշիզմի»,- ասել է Հակոբյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ