News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» խմբակցությունը  քվեարկել է Հայաստանի կառավարության ծրագրի դեմ, այլ ոչ թե` կառավարության: Այդ մասին, այսօր` հունիսի 25-ին, մամլո ասուլիսում  հայտարարել է  «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ըստ նրա` կառավարության ծրագիրը երեք տեսանկյուններից է դիտարկվել «Ժառանգություն» խմբակցության կողմից` թե որքանո՞վ է այն իրական, կա՞ն արդյոք իրական մեխանիզմներ դրա իրագործման համար եւ կա՞ն արդյոք համապատասխան պաշարներ:

«Կառավարության ծրագիրը չի համապատասխանում մեր հարցերին, եւ, հետեւաբար, մենք քվեարկել ենք նրա ընդունման դեմ: Մենք քվեարկել ենք հանուն պետության», - ասել է նա:

Հակոբյանը նաեւ նշել է, որ 22 տարվա ընթացքում Հայաստանի բոլոր կառավարություններն ստեղծել են  կաշառակեր համակարգ եւ դրա դեմ պայքարելու համար խորհրդարանի ընդդիմադիր ուժերն առաջարկում են  ստեղծել հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով, որի կազմում կլինեն նրանց ներկայացուցիչները: Պատգամավորը նաեւ հայտնել է, որ  հակակոռուպցիոն  ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին օրինագիծը դիտարկման կներկայացվի աշնանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ