News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը թիկնապահ չունի: Այդ մասին նա ասաց այսօր` հունիսի 25-ին, մամուլի ասուլիսում` մեկնաբանելով «Հարսնաքարի» դեպքը:

«Ցանկացած երեւույթ, որը քրեածին է, դատապարտելի է: Թիկնապահների հետ կապված լուրերը չափազանցված են. ով ում ծեծեց, ասում են թիկնապահն է ծեծել: Տեղի է ունեցել հանցագործություն, որը կապված չէ իր գործի հետ, դա մարդկային որակների խնդիր է: Դեպքի մասնակիցները «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցներն են, ոչ թե Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները»,- ասաց Սահակյանը:

Վերջինիս խոսքով, անվտանգության աշխատակիցները շատ հաճախ փորձում են օգտվել արտոնյալ կարգավիճակից: Անվտանգության աշխատակիցները ենթարկվում են «Ոստիկանության մասին» օրենքին եւ բոլոր խնդիրները կլուծվեն 2013 թվականի հունվարի 1-ից, երբ ուժի մեջ մտնի թիկնապահների մասին օրենքը, նշել է նա:

Մեկնաբանելով ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հայտարարությունը, թե միջադեպի համար մեղքի իր բաժինն ունի նաեւ Ռուբեն Հայրապետյանը, Գալուստ Սահակյանն ասաց. «Այս միջադեպերում իրենց մեղքի բաժինն ունեն եւ իշխանությունները, եւ Գալուստ Սահակյանը, եւ հասարակությունը: Ես չունեմ թիկնապահի կարիք եւ չեմ էլ պատրաստվում ունենալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ