News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Facebook սոցիալական ցանցը նոր Find Friends Nearby գործառույթ է սկսում, որը թույլ է տալիս օգտվողին տեսնել, թե իր ընկերներից կամ ծանոթներից ովքեր են գտնվում մերձակայքում:

Սոցիալական ցանցի ներկայացուցիչները պաշտոնապես դեռ չեն հայտարարել նոր գործառույթի մասին, սակայն այն թեսթային ռեժիմով աշխատում է iOS-ի եւ Android-ի բջջային հավելվածներում, նաեւ այդ հավելվածների վեբ-վարկածներում:

«Ինձ համար Find Friends Nearby-ի կիրառման կատարյալ սցենար է, երվ դուք գտնվում եք այն մարդկանց անմիջական մերձակայքում, որոնց հետ ծանոթացել եք եւ չեք ցանկանում կորցնել կապը»,- գրել է ծառայության մշակողներից Ռայան Պատերսոնը:

Գործառույթի համար անհրաժեշտ է, որ օգտվողը մտնի Facebook-ի իր հաշիվ, ակտիվացնի Find Friends Nearby պլատֆորմը:

Ավելի վաղ Facebook-ի օգտվողներ ունեին նման հնարավորություն, հայտնվելով որեւէ հանրային վայրում, կարող էին նշել այն եւ տեսնել, կան արդյոք այլ ընկերներ տվյալ տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ