News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքական ռազմաօդային ուժերի  օդանավը խփած սիրիական զինվորականների գործողությունները վտանգ են ներկայացնում տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության համար: Նման մոտեցում է ներկայացված ՄԱԿ-ի ԱԽ Թուրքիայի ուղարկած դիմումում:

Թուրք երկու օդաչուների  վախճանին հանգեցրած հարձակումը թշնամական գործողություն է սիրիական իշխանությունների կողմից, որն սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը, ասվում է դիմումի մեջ:

Թուրքիան ԱԽ-ից ոչ մի անհապաղ գործողություն չի պահանջում, հայտնում է «Ռոսբալտը»` հղում անելով AFP-ին:

Նախօրեին թուրքական փոխվարչապետ Բյուլենտ Արինչը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում պատերազմել Սիրիայի դեմ խփված  օդանավի  պատճառով: Միաժամանակ նշել էր, որ Անկարան մտադիր չէ այդ հարցը թողնել առանց հետեւանքների:

Մինչդեռ հունիսի 25-ին հայտնի էր դարձել, որ Սիրիայի օդային ուժերը եւս մեկ թուրքական օդանավ էին հրաձգության ենթարկել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 22-ի կեսօրին Թուրքիայի ռազմաօդային ուժերի  օդանավն անհետացել էր Միջերկրական ծովի ջրերում: Մալաթիայից օդ բարձրացած  օդանավի հետ կապը կորել էր Հաթայ նահանգի հարավարեւմտյան հատվածում: Ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել, որ  օդանավը խփվել է Սիրիայի զինվորականների կողմից: 

Սիրիայի իշխանություններն ընդունել են, որ խփել են  կործանիչը, եւ հայտնել էին, որ օդանավը խախտել էր Սիրիայի սահմանը: 

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ օդանավը խփվել էր միջազգային օդային տարածքում, իսկ նրա բեկորներն ընկել էին Սիրիայի տարածքային ջրերը: Ըստ նրա`օդանավը կատարել է թեստային եւ ուսումնական թռիչք,նրանում զենք չի եղել, իսկ թռիչքի մասին Սիրիան նախապես տեղյակ է եղել:

Թուրքիան ՆԱՏՕ-ի Խորհրդի արտահերթ նիստ է գումարել` Վաշինգթոնի պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, ըստ որի դաշինքի ցանկացած անդամ խորհրդակցություն կարող է  հրավիրել, եթե նրա տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունն սպառնալիքի տակ են գտնվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ