News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն անձնական խնդրանքով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մասնակցել Պաղեստինի վերսկսվող գործողություններին եւ համագործակցել Իրանի միջուկային ծրագրի դադարեցմանը:

Թել Ավիվում Պերեսը Պուտինին ասել է, որ Իրանը բացահայտ հայտարարում է, որ պետք է աշխարհի երեսից վերացնել Իսրայելը:

Ըստ նրա` Ռուսաստանը չպետք է թույլ տա, որ Իրանը միջուկային զենք ստանա:

Պերեսի երկրորդ խնդրանքը Ռուսաստանի մասնակցությունն է Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ բանակցությունների վերսկսման գործընթացին, ուր Պուտինն ուղեւորվում է հունիսի 26-ին: 

Վլադիմիր Պուտինն իր ճառում հայտարարել է, որ փոխադարձ ոչնչացման սկզբունքները միջազգային հարաբերություններում անընդունելի են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում կառուցողական մոտեցումը եւ երկկողմ հարաբերությունները: Նա շնորհակալություն է հայտնել  լավ ընդունելության, վստահության համար, «որը թույլ է տվել բովանդակալից եւ արդյունավետ երկխոսություն վարել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ