News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բելառուսը հանդես է գալիս հանուն Կուբայի «ԱՄՆ-ի կողմից ամոթալի արգելափակման» անմիջական դադարեցման: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավանայում` Կուբայի պետխորհրդի եւ նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ հանդիպման ժամանակ: 

Լուկաշենկոն կղզի էր ժամանել հունիսի 24-ին` լատինաամերիկյան շրջագայության շրջանակներում: Հունիսի 25-ին տեղի են ունեցել բանակցություններ կուբական առաջնորդի հետ: Այցի ընթացքում կողմերը ստորագրել են «համաձայնագիր երկու երկրների առեւտրաարդյունաբերական, գյուղատնտեսական եւ գիտատեխնիկական նախարարությունների համագործակցության վերաբերյալ»:

Կուբայից Բելառուսի ղեկավարը մեկնել է Վենեսուելա, որտեղ  տեղի կունենա նրա հանդիպումը վենեսուելյան առաջնորդ Ուգո Չավեսի հետ: Լուկաշենկոն կայցելի նաեւ Էկվադոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ