News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիան դիտարկում է Սիրիայի էլեկտրամատակարարումը կրճատելու հավանականությունը` Սիրիայի տարածքում խփված թուրքական ռազմական օդանավի պատճառով: Այդ մասին հունիսի 25-ին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը:

Նրա խոսքով` այդ մասին որոշում կկայացվի 1-2 օրվա ընթացքում: Նա նաեւ նշել է, որ կրճատումները չեն դիպչի Սիրիայի հասարակ քաղաքացիների շահերին եւ չեն ազդի նրանց առօրյա կյանքի վրա, հայտնում է lenta.ru-ն` հղում անելով AFP-ին: Առընչը հայտնել է, որ Թուրքիան Սիրիայի դեմ չի պատերազմի խփված օդանավի պատճառով, բայց փոխհատուցում եւ ներողություն կպահանջի:

Թուրքական լրատվամիջոցները հունիսի 26-ին հաղորդում են, որ խորհրդարանում տեղի կունենա վարչապետ Էրդողանի ելույթն այս կապակցությամբ: Թուրքիան չի դիտարկում  Սիրիայի դեմ պատերազմ սկսելու հնարավորությունը, հակված է հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով լուծելուն: Նա նաեւ մեծ ջանքեր կգործադրի նախագահ Ասադի հրաժարականին հասնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ