News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կառավարության ծրագիրը կրթության ոլորտի հատվածով մարդակենտրոն է: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ այն ապահովում է փոփոխությունների շարունակականությունը եւ բերում նոր փոփոխությունների: Նրա խոսքով՝ փոփոխություններն անխուսափելի են գալիք հինգ տարիների ընթացքում, իսկ այժմ մշակում են ժամանակացույց, թե ինչպես են հասնելու դրված նպատակներին:

«Ես չեմ վախենում փոփոխություններից, ես չեմ վախենում քննադատությունից»,- ասաց նա: ԿԳ նախարարի խոսքով՝ կառավարության ծրագիրը շարունակում է մնալ  հասարակության ուշադրության կենտրոնում, իսկ  ԱԺ-ում քննարկումները քաղաքական բնույթի են: Նա նշեց, որ ծրագիրը գրվել է՝ հիմնված ՀՀԿ նախընտրական ծրագրի, ազգային անվտանգության ռազմավարության եւ այլ կուսակցությունների ծրագրերի վրա, որտեղ առաջարկները կրթության հատվածով հիմնականում սոցիալական բնույթի էին, բովանդակային փոփոխություններ չկային:

Այսպիսով, առաջիկա հինգ տարիներին իրականացվելիք ամենակարեւոր ծրագրերից մեկը երաշխավորված հիմնավորված կրթությունից պարտադիր 12-ամյա կրթության անցնելն է, այդ թվում նաեւ՝ մասնագիտական կրթության ոլորտում: Սա նշանակում  է, որ պարտադիր է մինչեւ 9-րդ դասարան սովորելը, իսկ  դա ավարտելուց հետո ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է շարունակել ուսումը կա’մ ավագ դպրոցում, կա’մ միջին մասնագիտական ուսումնարանում:

ԿԳ նախարարի խոսքով՝ այս ծրագրի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի կստանա ինչպես հիմնավոր, այնպես էլ մասնագիտական անվճար կրթություն: Հաջորդ ծրագիրը յուրաքանչյուր առաջին դասարանցու անվճար, հայագիտական բովանդակույամբ հագեցած համակարգիչ տրամադրելն է, ինչը կխթանի տեխնոլոգիանդերի զարգացումը: Մյուս կարեւորը առաջնահերթությունը մինչեւ 2017թ 5-6 տարեկան տարեկան երեխաների իննսուն տոկոսը պետք է հնարավորություն ունենա այցելելու նախակրթարան:

Իսկ 2018թ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները պետք է ստանա բարձրագույն կրթություն, այսինքն՝  անցնելու են ուսուցչական բակալավրիական կրթության նվազագույն շեմին:

Բուհական ոլորտում եւս սպասվում են մի շարք փոփոխություններ, օրինակ՝ գալիք հինգ տարիներին հինգ հայկական բուհ կանցնեն միջազգային հավատարմագրում, մշակել բուհերում ուսման վարձի հաշվարկման մեթոդաբանություն եւ վերին շեմ սահմանել, փոխվելու են բուհերի ֆինանսավորման մեխանիզմները, բարձրագույն կրթության հասանելիության խնդիրը լուծել, խրախուսել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթություն ստանալու իրավունք: Իսկ գիտության ոլորտում իրականացվելիք փոփոխությունները, նրա խոսքով, չեն լինելու հեշտ, հաճելի եւ միանշանակ ընկալելի հասարակության կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ