News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի հայտնի երգիչ Վալերի Մելաձեի դեմ քրեական գործ են հարուցել` ֆոտոլրագրողուհուն ծեծելու համար:

Միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա ամռանը Մոսկվայի ռեստորաններից մեկի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար հեռուստահաղորդավարուհի Յանա Չուրիկովայի եւ գործարար Դենիս Լազարեւի հարսանիքը: Տուժածի խոսքով, այն ժամանակ, երբ արարողությունն արդեն ավարտվում էր, առաջիններից մեկը ռեստորանից դուրս է եկել Վալերի Մելաձեն` «ՎԻԱ գրա» խմբի մեներգչուհի Ալբինա Ջանաբաեւայի հետ: Հենց այդ ժամանակ էլ ֆոտոլրագրողուհին լուսանկարել է նրանց:

Վալերի Մելաձեին դա բոլորովին դուր չի եկել, ով սկսել է վիրավորել աղջկան, ապա հարձակվել է նրա վրա: Լրագրողն սկսել է փախչել, սակայն Մելաձեն հասել է նրա հետեւից, տապալել գետնին եւ փորձել խլել ֆոտոխցիկը:

Աղջկան փրկել է մի անցորդ, ով փորձել է հանդարտեցնել կատաղած երգչին: Մելաձեն հերքում է բոլոր մեղադրանքները եւ հայտարարում, որ ոչ մի անգամ կնոջ վրա ձեռք չի բարձրացրել, հավելելով, որ իրավիճակը ուռճացնում են լրատվամիջոցները, հաղորդում է Dni.ru-ն:

Այսպես, թե այնպես, ֆոտոլրագրողուհին բողոք է ներկայացրել իրավապահներին, սակայն Մելաձեի դեմ քրգործ չէր հարուցվել: Ու հիմա, մեկ տարի անց, երբ այդ միջադեպը բարեհաջող կերպով մոռացել էին, այն հանկարծակի շարունակություն է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ