News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հունիսի 21-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության  Գուգարքի բաժնի  ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Փամբակ գյուղի վարչական տարածքից ապօրինի փայտանյութ ձեռք բերելու եւ տեղափոխելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա Համլետ Ա.-ն՝ «ԶԻԼ-130»  մակնիշի ավտոմեքենայով՝ բեռնված շուրջ 10 խմ փայտանյութով, ինչի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Պարզվել է, որ  փայտանյութը Լոռու մարզի Աթան գյուղի հարակից տարածքի անտառից փետրվարից մայիսն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատել է 32-ամյա Արա Ք.-ն:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ