News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանում նարկոլոգիական դիսպանսերում հաշվառված է թմրամիջոց օգտագործող 5000 մարդ, որոնցից 3800-ն օգտագործում է ներերակային թմրամիջոցներ: Այս մասին այսօր` հունիսի 26-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի Գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ Սերոբ Հարությունյանը, ավելացնելով, որ թմրանյութեր օգտագործում են հինականում 15-65 տարեկանները:

Առողջապահության Ազգային ինստիտուտի թմրամիջոցների եւ թմրամոլության մոնիտորինգի Կենտրոնի տնօրեն Աշոտ Դավիդյանցի խոսքով` ներերակային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց 80 տոկոսը հիվանդ են հեպատիտ C-ով, որի բուժումը շատ թանկ է եւ դժվար: Նա նաեւ հայտնել է, որ Հայաստանում գոնե մեկ անգամ թմրանյութ օգտագործած մարդկանց թիվը կազմում է 104 հազար:

«Հարավային Կովկասում սահմանների ինտեգրացված կառավարում» ծրագրի ղեկավար Գրիգոր Մալենցյանն իր հերթին նշել է, որ նարկոդիսպանսեր դիմող մարդկանց թվի աճը պայմանավորված է 2008 թ. թմրանյութերի օգտագործման ապաքրեականացման մասին օրենքի ընդունմամբ: Դա, նրա խոսքով, թույլ է տվել թմրանյութեր օգտագործող մարդկանց դիմել բժշկական օգնության, չվախենալով, որ կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ