News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գլենդելում հայազգի մեկ նախկին եւ չորս գործող ոստիկաններ կարող են շարունակել իրենց դաշնային հայցի քննությունը` խտրականության եւ հետապնդումների վերաբերյալ, որ ներկայացվել է քաղաքի դեմ, այն բանից հետո երբ դատավորն անցած շաբաթ հրաժարվել էր մերժել նրանց պահանջը:

Ինչպես հաղորդում է Glendale News-Press-ը, ԱՄՆ շրջանային դատավոր Ջոզեֆին Թաքերը մերժել է քաղաքային իշխանությունների միջնորդությունների զգալի մասը, թեեւ որոշ հրամանատարների դեմ առանձին հայցեր մերժվել են:

«Մենք վստահ էինք, որ որոշումն այդպիսին կլինի: Պատասխանողները որեւէ իրական փաստարկ չունեն ի պատասխան մեր հայցի, որոնք ճշմարիտ են եւ ապացուցվելու են դատաքննության ընթացքում»,- ասել է ոստիկանների փաստաբան Կարնի Շեգերյանը:

Ոստիկաններ Վահագն Մարդիկյանը, Ջոն Բալյանը, Տիգրան Թոփաջիկյանը, Ռոբերտ Պարսեղյանը եւ նախկին ոստիկան Բեննի Սիմոնզադը համատեղ դաշնային հայց են ներկայացրել 2010թ. քաղաքի եւ ոստիկանության դեմ` պնդելով ազգային ծագման պատճառով բազմամյա խտրականության, վրեժի եւ աշխատավայրում հետապնդումների դեմ:

Մարդիկյանը, Բալյանն ու Թոփաջիկյանը առանձին հայց են ներկայացրել մարտին Լոս Անջելեսի առաջին ատյանի գլխավոր դատարան: Թաքերը մերժել է քաղաքային իշխանությունների միջնորդությունը, բացառությամբ Պարսեղյանի: Այսպիսիով, դատավորը պահպանել է մի շարք մեղադրանքներ, այդ թվում եւ այն, որ միտումնավոր խանգարել են նրանց ծառայողական առաջընթացին:

Թաքերը նաեւ հիմնավոր է համարել, որ Ոստիկանական վարչության խորհրդակցական սրահում ցուցատախտակ է եղել, որն արհամարհական վերաբերմունք է դրսեւորել Հայոց ցեղասպանության նկատմամբ: Դատավորը նաեւ ի գիտություն է ընդունել դիտողությունները, որ ոստիկաններին հետեւում են, նաեւ հայերի նկատմամբ կարծրատիպային վերաբերմունք է դրսեւորվում:

Մարդիկյանը պնդում է, որ ոստիկանական վարչությունը մասնավոր խուզարկու է վարձել իրեն հետեւելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ