News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հունիսի 26-ին ելույթ է ունեցել խորհրդարանում, եւ կրկին հայտարարել է, թե թուրքական ռազմական օդուժի ինքնաթիռը խփվել է միջազգային օդային տարածքում:

Նա մեղադրել է սիրիական իշխանություններին փաստերը խեղաթյուրելու փորձի մեջ: Նշենք, որ Սիրիան հայտնում է, թե թուրքական հետախուզական ինքնաթիռը խախտել է Սիրիայի օդային ինքնիշխանությունը եւ խփվել է իր տարածքում:

Էրդողանի խոսքով, «Թուրքիան մինչեւ վերջ իրավացի է» ինքնաթիռի միջադեպի հարցով, որը միայնակ թռիչք էր կատարում միջազգային օդային տարածքում, սպառազինված չէր եւ վտանգ չէր ներկայացնում Սիրիայի համար:

Թուրքիայի վարչապետը նշել է, թե Անկարայի սառնասիրտ քաղաքականությունը չպետք է որեւէ մեկին շփոթության մեջ գցի: Նա ասել է, որ Ասադի կառավարությունը լեգիտիմ չէ եւ չի ներկայացնում սիրիացի եղբայրներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ