News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն աջակցել է Թուրքիային եւ վճռականորեն  դատապարտել Սիրիային, որը խփել էր թուրքական ռազմական օդանավը: Այդ մասին հաղորդել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում Թուրքիայի խնդրանքով հրավիրված ՆԱՏՕ-ի նիստի ավարտին:

Դաշինքն ուշի ուշով կհետեւի թուրք-սիրիական սահմանի իրավիճակին եւ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցներ ձեռք կառնի, հայտարարել է Դաշինքի ղեկավարը:

Նա նաեւ ընդգծել է, որ հանդիպմանը չի քննարկվել ՆԱՏՕ-ի ստեղծման մասին պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն հավաքական պաշտպանության մեխանիզմը գործողության մեջ դնելու հարցը, որտեղ նշված է, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրի դեմ հարձակողական գործողությունները հարձակում են ամբողջ դաշինքի համար, գրում է  «Ազատություն» ռադիոկայանը:

Հիշեցնենք, Սիրիան պնդում է, որ թուրքական օդանավը խփվել է, քանի որ խախտել էր Սիրիայի օդային տարածքը: Անկարան, սակայն, պնդում է, որ կործանիչը խփվել է միջազգային օդային տարածքում` առանց նախազգուշացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ