News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրոպական հատուկ ծառայությունները պարզել են նորվեգացի ահաբեկչի ինքնությունը, ով պատրաստություն է անցել Եմենի «Ալ-Կաիդայի» մոտ, եւ ներկայումս հրահանգների է սպասում Արեւմուտքում ահաբեկչություններ իրականացնելու համար: Այդ մարդու անունը չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ նա զտարյուն նորվեգացի է` մոտ 30 տարեկան:

Ըստ հատուկ ծառայությունների` նորվեգացին իսլամ է ընդունել 2008թ. եւ այժմ գտնվում է Եմենի ուսումնական ճամբարներից մեկում:

Հատուկ ծառայությունները նշում են, որ նման սցենարն ամենավտանգավորն է, իսլամացած եվրոպացին կարող է հանգիստ տեղաշարժվել ողջ ԵՄ տարածքով:

Անվտանգության ծառայությունների կարծիքով, եվրոպացին հետաքրքրել է «Ալ-Կաիդային» ոչ միայն ազգության, այլեւ այն պատճառով, որ երբեւէ դատվածություն չի ունեցել: Նրա անունով անգամ սխալ կայանման տուգանք չի գրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ