News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լիբիայում մեղադրանք է ներկայացվել Միջազգային քրեական դատարանի աշխատակցուհի, իրավաբան Մելինդա Թեյլորի նկատմամբ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված Լիբիայի կառավարության նամակում նշվում է, որ նրան մեղադրում են Մուամար Քադաֆիի որդուն` Սեյֆ ալ-Իսլամին իր գլխավոր խորհրդական Մոհամադ Իսմայիլից եւ Լիբիայի հետախուզության նախկին ղեկավար Աբդուլլա ալ-Սենուսիից լրտեսական տեսախցիկներ ու կոդավորված նամակ փոխանցելու փորձի մեջ, գրում է The Guardian-ը: Խցիկներից մեկը տեղադրված էր գրչի մեջ, իսկ մյուսը` ժամացույցի:

Լիբիայի իշխանությունների հայտարարության մեջ ասվում է, որ Մելինդա Թեյլորը բռնվել է տեղում Սեյֆ ալ-Իսլամի հետ հանդիպման ժամանակ: Ըստ լիբիական կողմի վարկածի, Թեյլորը ձերբակալվածին փոխանցել է այլ փաստաթղթեր, որոնք «վտանգում են Լիբիայի ազգային անվտանգությունը»,- հայտնում է Newsland-ը:

Զինտան քաղաքում, ուր հունիսի 8-ին ձերբակալվել է Թեյլորը, մնում են ՄՔԴ եւս 3 աշխատակից. լիբիացի թարգմանչուհին, ռուս դիվանագետը եւ իսպանացի իրավաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ