News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են բջջայինի միջոցով օգտվել ինտերնետից առանց մտահոգվելու օգտագործած ՄԲ-երի մասին: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից, դրա համար անհրաժեշտ է ներբեռնել Opera Mini բրաուզերը mini.opera.com կայքից, ակտիվացնել «Opera Mini անսահմանափակ» փաթեթը, հավաքելով *776#, եւ 1000 դրամի դիմաց ստանալ՝ անսահմանափակ ինտերնետ` Opera Mini-ի միջոցով կայքեր դիտելու համար, որը, սակայն, չի ներառում տեսանյութերի դիտումը, ֆայլերի ներբեռնումը, peer-to-peer, FTP, ակնթարթային հաղորդագրությունների ծրագրերի միջոցով շփումը, ինչպես նաեւ հավելյալ 15 ՄԲ` վերոնշյալ բացառությունների համար։

Ինչպես նշված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարածած հաղորդագրությունում, «Opera Mini անսահմանափակ» փաթեթի վավերականության ժամկետը կազմում է 30 օր, որից հետո, ցանկության դեպքում, հնարավոր է կրկին ակտիվացնել այն: Այս ընթացքում չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են: Իսկ ընթացիկ փաթեթի չօգտագործած ՄԲ-երի թիվը կարելի է ստուգել` կրկին ուղարկելով *776#:

Նշենք, որ «Opera Mini անսահմանափակ» փաթեթից կարող են օգտվել Opera Mini բրաուզերի 4.X, 5.X, 6.X եւ 7.X տարբերակներից: «Opera Mini անսահմանափակ» փաթեթից չեն կարող օգտվել «18+», «ԵՍ» եւ «Բիզնես վերահսկում» սակագնային պլանների բաժանորդները: «Opera Mini անսահմանափակ» փաթեթից հնարավոր չէ օգտվել պրեմիում կայքեր այցելելիս: Ծառայությունը չի գործում ռոումինգում: Քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են:

Տպել
Ամենաշատ