News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հունաստանի ֆինանսների նոր նախարար է նշանակվել հայտնի տնտեսագետ Յանիս Ստուրնարասը: Այդ մասին հաղորդել է հունական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:

Հունաստանում անհրաժեշտ է շտապ բանակցություններ վարել ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի վարկատուների հետ` վարկերի դիմաց բարեփոխումներ իրականացնելու ծրագրի վերաբերյալ, որը դե ֆակտո սառեցվել էր` պայմանավորված երկրում վերջին ամիսների քաղաքական անկայունությամբ, հիշեցնում է utro.ru-ն:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, վերջերս նշանակված Հունաստանի ֆինանսների նախարար Վասիլիս Ռապանոսը 2012թ. հունիսի 25-ին հրաժարվել էր զբաղեցրած պաշտոնից: Նա որոշումը պատճառաբանել էր առողջական խնդիրներով:

Վասիլիս Ռապանոսն ընթացիկ ամսվա 23-ին տեղափոխվել էր հիվանդանոց: Նա գանգատվում էր որովայնի սուր ցավից, սրտխառնոցից եւ գլխապտույտից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ