News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կոչ է արել գոնե մեկ ամսով դադարեցնել տեղեկատվական հաղորդումների հեռարձակումը` հանուն Ռուսաստանի քաղաքացիների բարոյական ապաքինման:

«Բոլոր հեռուստաալիքներով եւ ռադիոկայաններով բացասական հոսք է ստացվում, ինչը կործանարար հետեւանքներ է ունենում մարդկանց առողջության վրա: Դիտեք նորությունների ցանկացած թողարկում`սպանություններ, պայթյուններ, պատերազմներ, բռնություն, բախումներ, ձերբակալություններ», -Պետդումայում առողջապահության արդիականացմանը նվիրված կլոր սեղանի նիստին հունիսի 22-ին ասել է Ժիրինովսկին:

Պատգամավորը հեռուստառադիոընկերությունների տնօրեններին կոչ է արել աշխատակիցներին հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը արձակուրդ ուղարկել, գրում է KM.RU-ն:

Պատգամավորի խոսքով` քաղաքացիները շուրջօրյա «տեղեկատվական ճնշման» տակ են: Ժիրինովսկին կարծում է, որ առողջապահության ծախսերի ավելացումը օգուտ չի բերի, քանի դեռ նորություններում բացասականն այսքան շատ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ