News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Վանաձորում այսօր` հունիսի 26-ին, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդների վիճակը բավարար է: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 14:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի 36 ԼՍ 730 համարանիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը, շրջվել է, ինչի հետեւանքով մեքենայում գտնվող երկու անձինք` 22-ամյա Վահագն Դավթյանը եւ 17-ամյա Էդգար Բարսեղյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանց վիճակը բավարար է:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի հետ միասին:

Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ