News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Մտահոգված պատմաբանների ցանց» կազմակերպությունը հրապարկել է իր 18-րդ տարեկան զեկույցը` աշխարհում գրաքննության, 2011 եւ 2012թթ. պատմաբանների հետապնդումների եւ մարդու իրավունքների խախտումների մասին, հաղորդում է «HNN»-ը:

Թուրքիայի վերաբերյալ զեկույցում հետեւյալ դեպքերն են նշվում.

- 2011թ. հոկտեմբերի 25 –ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրեց հօգուտ Թաներ Աքչամի` «թուրքական ինքնությունը» վիրավորելու մասին  թուրքական օրենքի գործով, որն օգտագործվում է ճնշելու համար Հայոց ցեղասպանության նկարագրումը որպես այդպիսին: - Հոկտեմբերի 29-ին ձերբակալվել է Ստամբուլի Մարմարայի համալսարանի պատմաբան եւ իրավագետ Բյուրշա Էրսանլին` «Թուրքական Հանրապետության պատմության վիճելի հարցերը» թեմայով համաժողովի նախօրեին, որին պետք է մասնակցեր:

-2012թ. հունվարին թուրքական դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Յասին Հայալին` Հրանտ Դինքի սպանության համար: Մնացած տասնինը ազատ արձակվեցին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա զեկույցում նշվում է հետեւյալ  դեպքը.

-2011թ. փետրվարի 5 –ին ձերբակալվել էր ուսանող-պատմաբան Ջաբար Սավալանը, երբ տուն էր վերադառնում ընդդիմադիրների հանրահավաքից: Նրան երկու օր շարունակ հարցաքննել են առանց փաստաբանի, ստիպել, որ ցուցմունք տա թմրանյութերի օգտագործման մասին:  Նա օգտագործել է «Facebook» սոցիալական ցանցը` նախագահ Ալիեւին քննադատելու եւ հակակառավարական բողոքի կոչ անելու համար: Միայն 2011թ. դեկտեմբերին է նա ազատ արձակվել` նախագահի ներման հրամանգրով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ