News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` հունիսի 26-ին, կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում «ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի մասին կոնվենցիաների իմպլեմենտացիան Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կամակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի փոխնախագահ Արայիկ Հովհաննիսյանը, ներկայացուցիչներ իրավապաշտպան կազմակերպություններից, իրավաբաններ:

ՀԵԻԱ նախագահ, «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն իր զեկույցում կարեւորել է ապօրինի հարստացման քրեականացման դերն ու նշանակությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաեւ հաղորդում տվող անձանց պաշտպանությունն ու խրախուսումը:  

Քննարկման վերջում իրավաբանական հոգեբանության փորձագետ Զարուհի Հարությունյանն իր զեկույցում հայտնել է, որ Սանկտ-Պետերբուրգի հոգեբանները պաշտոնատար անձանց խորհուրդ են տալիս իրենց գրասենյակներում ունենալ մեծ հայելիներ: Հոգեբանները համոզված են` այն կարող է ունենալ կանխարգելիչ նշանակություն  կոռուպցիայի դեմ պայքարում:

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ