News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրիական ընկերությունները կօժանդակեն Հայաստանին` կառուցել պղձաձուլարան: Այդ մասին, այսօր` հունիսի 26-ին, Երեւանում հայտարարեց Ավստրիայի հանրապետության դեսպանատան կոմերցիոն խորհրդատու Դիտմար ֆելները: Նա նաեւ հիշեցրեց, որ ավստրիական Waagner-Biro Austria Stage Systems AG ընկերությունը ստանձնել է Երեւանի եւ բալետի թատրոնի վերազինման աշխատանքների իրականացումը, որի արժեքը 8 մլն եվրո է:

Նշենք, որ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի այցի շրջանակներում Զարգացման հայկական գործակալությունը Երեւանում կազմակերպել է Հայաստան-Ավստրիա գործարար համաժողով:

Ավստրիայից ժամանել է 15 ընկերություն, որոնք ներկայացնում են  տնտեսության տարբեր ոլորտներ` մարզական կառույցների վերազինում, պլաստիկ թափոնների վերամշակում, էներգետիկա, մարտկոցների արտադրություն եւ այլն:

Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ առեւտրաշրջանառությունը 2011 թ. կազմել է 50.5 մլն դոլար, արտահանումը` 2.7 մլն դոլար, իսկ ներմուծումը` 47.7 մլն դոլար: Հիմնական արտահանվող ապրանքներն են պղինձն ու սեւ մետաղները, ալյումինն ու ալյումինե իրերը: Ներմուծվում են  բնական ու արհեստական մարգարիտ, թանկարժեք մետաղներ, թանկարժեք ու կիսաթանկարեք քարեր, հրուշակեղեն եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ