News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սիրիան խփել է թուրքական կործանիչը, որը ներխուժել էր երկրի օդային տարածք, ինքնապաշտպանության նպատակով: Այս մասին Դամասկոսում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայի ԱԳՆ մամլո խոսնակ Ջիհադ Մակդեսին:

«Սիրիայի օդային տարածքի հատումը Թուրքիայի օդուժի ինքնաթիռի կողմից անվիճարկելի փաստ է եւ երկրի ինքնիշխանության կոպիտ խախտում: Սիրիան գործել է ինքնապաշտպանության նորմերից ելնելով», - ընդգծել է նա:

Սիրիայի ԱԳՆ աշխատակիցը պատմել է նաեւ, որ Սիրիան հանդես է եկել այս գործի քննության համար  զինվորական հանձնաժողով ստեղծելու առաջարկով, սակայն Թուրքիան չի արձագանքել այդ նախաձեռնությանը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով խորհրդարանում, խոստովանել է, որ սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խփված թուրքական կործանիչն, իրապես, առանց զգուշացման ներխուժել է Սիրիայի օդային տարածք, սակայն «սխալմամբ եւ շատ կարճ ժամանակով», հաղորդում է Vesti.ru-ն:

Նա հայտարարել է, որ Սիրիայի օդային տարածքը կարճաժամկետ խախտելու համար այդ երկրի արձագանքն «անարդար, անօրինական ու անամոթ հարձակում» է: Նրա կարծիքով, այսպիսի վարքագիծը չի կարող դիտվել ոչ այլ կերպ, քան թշնամական:

Իր հերթին Մակդեսին հայտարարել է, որ Սիրիան թշնամություն չի տածում թուրք ժողովրդի հանդեպ եւ միտված է ղեկավարվել բարիդրացիական հարաբերությունների սկզբունքով: Նա ենթադրել է, որ Թուրքիայի վարչապետի հայտարարությունները նպատակ են հետապնդում արդարացնել պետության թշնամական դիրքորոշումը Սիրիայի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ