News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը պատրաստ է հատուկ օրենքներ ընդունել` ավստրիական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու համար, ընդհուպ` շահութահարկից մի քանի տարով ազատելը, եթե Հայաստանում իրականացվեն խոշոր ներդրումներ: Այդ մասին, այսօր` հունիսի 26-ին, Երեւանում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան-Ավստրիա գործարար համաժողովի ընթացքում: Ս. Սարգսյանը առանձնացրեց մի քանի ոլորտներ, որտեղ ավստրիական ներդրումները կարող են արդյունավետ աշխատել: Որպես ռազմավարական ուղղություններ առանձնացվեցին էներգետիկան եւ գյուղատնտեսությունը:

Մասնավորապես` մեծ ներուժ ունի էլէկտրաէներգիայի արտադրությունն ու արտահանումը: Հայաստանը պատրաստվում է մինչեւ 2020 թ. վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը հասցնել 35%-ի, ինչը ավստրիական ընկերությունների համար նոր հեռանկարներ է բացում:

Ս. Սարգսյանը նաեւ մատնանշեց զբոսաշրջության ոլորտը, որտեղ հայկական ու ավստրիական ընկերությունները կարող են համագործակցել ձմեռային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Մեծ հեռանկարներ կան նաեւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի եւ Հայաստան-Իրան երկթագծի կառուցման առումով:

Պատասխան խոսքում Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը նշեց, որ ավստրիական ընկերությունների համար Հայաստանում հատկապես հետաքրքրություն են ներկայացնում  գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, սննդի արդյունաբերությունը, վերականգնվող էներգետիկան: Հայկական ու ավստրիական ընկերությունների համագործակցության լավ հիմք կարող է ծառայել այն հանգամանքը, որ «Ավստրիական ավիաուղիներ» ընկերությունը շաբաթական մի քանի չվերթ է իրականացնում Երեւանի եւ Վիեննայի միջեւ: Ավստրիայի նախագահը հայաստանցիներին կոչ արեց օգտագործել այդ հնարավորությունը նաեւ եվրոպական այլ երկրներ մուտք գործելու համար, քանի որ Ավստրիան յուրօրինակ հանգույց է Եվրոպայի կենտրոնում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ