News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Վլադիմիր Պուտինը, ում Իսրայելում ընդունում են ցարական թափով, անհամեմատ վտանգավոր է հազարավոր էրդողաններից»,-հայտարարել է հայտնի իսրայելցի հեռուստահաղորդավար Էմանուել Ռոզենը` «Էմանուելը եւ Բենը» ծրագրի ժամանակ: Նրա կարծիքով, թուրք վարչապետն, ի տարբերություն Պուտինի, գոնե ասում է, ինչ մտածում է: Ռուսաստանի վարչապետը ռեվերանսներ է անում Իսրայելի կողմը, դատապարտում է Հոլոքոստը, բայց աջակցում է Սիրիային եւ Իրանին, հաղորդում է «Կուրսորը»:

Հաղորդման վերջում Էմանուել Ռոզենը ռուսերենի եւ եբրաերենի խառնուրդով դիմել է Պուտինին. «Շնորհակալություն. Սա ավելին է, քո մերը, քան շնորհակալությունը»:

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր պուտինն այցելել է Իսրայել, որտեղ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսներին նվիրված հուշահամալիրի բացմանը, ինչպես նաեւ հանդիպումներ ունեցել Իսրայելի բարձրագույն ղեկավարության հետ:

Այսօր Պուտինը հանդիպում կունենա արդեն Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ, ով խոստացել է Պուտինի անունով կոչել Բեթղեհեմի փողոցներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ