News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հրաժարվելը սեփական բանակը ռուսական Կալաշնիկով ինքնաձիգներով զինելուց` հօգուտ իսրայելական «Տավորների»` պատասխան է Ռուսաստանին, որը չցանկացավ ավելացնել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործման համար վարձավճարը:

«Ես դա դիտարկում եմ որպես բավականին արտահայտիչ դեմարշ, որը Բաքուն ցուցադրում է Մոսկվային: Հայտնի է, որ Մոսկվան հրաժարվել է Ադրբեջանի առաջարկությունից մի քանի անգամ ավելացնել Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալայի ՌԼԿ համար վարձավճարը, որը կառուցվել էր դեռ խորհրդային ժամանակներում: Եվ դա, իհարկե, առաջ էր բերել Բաքվի դժգոհությունը», - կարծիք է հայտնել Կենտրոնական Ասիայի գծով ռուս փորձագետ Արկադի Դուբնովը:

Հատկանշական է, որ խոսքը Ադրբեջանի կողմից «Տավորների» ոչ թե սովորական գնումների մասին է, այլ այդ երկրում այդ հրացանների արտադրության գործարանի կառուցման, որոնք առաջին հերթին նախատեսված են արհեստավարժ, լավ պատրաստված բանակի համար:

«Քանի որ ադրբեջանական բանակի սովորական զորամասերի «Տավորներով» զինման պրակտիկ նպատակահարմարությունը առաջ է բերում հարցեր, պետք է մտածել Բաքվի այլ դրդապատճառների մասին: Գաղտնիք չէ, որ մոտ ապագայում Ադրբեջանի հետ սահմանակից Իրանին կարող են հարված հասցնել ԱՄՆ-ն ու Իսրայելը: Բաքվի եւ Թել-Ավիվի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը միանշանակ ցուցադրություն է, թե ում կողմը կանցնի Ադրբեջանն այս հակամարտության մեջ: Առավել եւս, որ վերջին ժամանակաշրջանում նրա հարաբերությունները Իրանի հետ բավականին լարված են», -գրում է «Ռուսաստանի ձայնը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ադրբեջանը պլանավորում է Կալաշնիկովի ինքնաձիգները փոխարինել իսրայելական «Տավորներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ